Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ստեղծվել է ինֆարկտի դեմ պատվաստանյութ. med.news.am

Ստեղծվել է ինֆարկտի դեմ պատվաստանյութ. med.news.am

«Ինֆարկտի կանխարգելման մեխանիզմը ստեղծված է հենց բնության կողմից,-նշել է Հարվարդի պրոֆեսորը։ Ընդ որում, այն ոչ մի կողմնակի բացասական ազդեցություն չունի»։

Ստեղծվել է ինֆարկտի դեմ պայքարող պատվաստանյութ։ Ցողունային բջիջների Հարվարդի ինստիտուտի բացահայտման հիմքում ընկած է մարդու լյադրի մեջ առկա PCSK9 գենի վրա ազդեցության տեխնոլոգիան։ Այս գենի աշխատանքի խանգարումները հանգեցնում են խոլեսթերինի խտության ավելացման, իսկ անոթների ներքին պատերի վրա խոլեսթերինի նստվածքները կարող են սրտի կաթված առաջացնել։

«Մեր թերապիան ենթադրում է ազդեցություն գենի վրա»,- ասել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Կիրան Մուսունուրան։ Փորձը կատարվել է մկների վրա։ Մի քանի օրվա ընթացքում գիտնականներին հաջողվել է 40%-ով նվազեցնել մկների արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, հաղորդում է  The Daily Telegraph-ը։

«Ըստ մեր հաշվարկների՝ պատվաստանյութը կարող է նվազեցնել ինֆարկտի առաջացման վտանգը 30%-ից մինչեւ 90%»,- ընդգծել է Մուսունուրան։ Նա նաեւ հայտնել է, որ դեղամիջոցը ստեղծվել է՝ հիմնվելով PCSK9 գենի մուտացիաների որոշակի ձեւերի (որոնք ունիեն երկրագնդի բնակչության միայն  3%-ը) ուսումնասիրման վրա: Մուտացիայի ենթարկված գենը մարդու արյան մեջ պահպանում է խոլեսթերինի ցածր մակարդակ։

«Ինֆարկտի կանխարգելման մեխանիզմը ստեղծված է հենց  բնության կողմից,- նշել է Հարվարդի պրոֆեսորը։ Ընդ որում, այն ոչ մի կողմնակի բացասական ազդեցություն չունի»։ Մասնագետների կարծիքով՝ ինֆարկտի դեմ պատվաստումը պատրաստ կլինի զանգվածային օգտագործման համար առաջիկա 10 տարվա ընթացքում։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ